Բրիթնի Սփիրսը պատրաստվում է տատիկ դառնալ

Բրիթնի Սփիրսը, ում մասին կենսագրական ֆիլմ է պատրաստվում, հետաքրքրել է երկրպագուներին։ Իր բլոգում նա ակնարկել է, որ պատրաստվում է տատիկ դառնալ։

Իր սոցցանցերում Բրիթնի Սփիրսը հրապարակում է արել, որը բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցում։ Երգչուհին տեղադրել է մանկական հագուստի կադր և որդու՝ Շոն Ֆեդերլայնի ու նրա ընկերուհու լուսանկարը։

«Եթե ձեր բախտը բերի, ես ունեմ ինչ-որ մեկին՝ անհավանական գեղեցիկ, ում հետ ուզում եմ ձեզ ծանոթացնել… Հուսով եմ՝ այս տարի դուք կտեսնեք ամենագեղեցիկ բաները… Ինչ լինելու է, թող լինի… Ամեն ինչ սկսվում է լռության մեջ»,- հրապարակումը մակագրել է Բրիթնին։ Այժմ համացանցում ակտիվորեն քննարկում են Սփիրսին և նրա հնարավոր շուտափույթ «տատիկի» կարգավիճակը։