Փի Դիդին բանտում 4 միլիարդ է վաստակել

WASHINGTON, DC - OCTOBER 20: Sean "Diddy" Combs attends Sean "Diddy" Combs Fulfills $1 Million Pledge To Howard University At Howard Homecoming – Yardfest at Howard University on October 20, 2023 in Washington, DC. (Photo by Shareif Ziyadat/Getty Images for Sean "Diddy" Combs)

Փի Դիդին, չնայած կալանքի տակ գտնվելուն, շարունակել է գումար վաստակել։ Ռեփերը, գտնվելով բանտում, վաստակել է 55 միլիոն դոլար։

Փի Դիդին վաճառել է Մայամիի Սթար Այլենդ կղզում գտնվող առանձնատունը, հաղորդում է E! News-ը։ Ռեփերն ինքը տունը գնել էր 2021 թվականին՝ 35 միլիոն դոլարով։

Դատական գործընթացի ժամանակ անշարժ գույքն օգտագործվել է որպես գրավի մի մաս՝ Փի Դիդիին 50 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելուն հասնելու փորձի ժամանակ։ Սակայն դատարանն այն ժամանակ մերժել էր։

Հարկ է նշել, որ, ի տարբերություն այս առանձնատան, Կալիֆորնիայում գտնվող տունը, որը 2025 թվականին վաճառքի էր հանվել 61 միլիոն դոլարով, չկարողացավ արժանանալ «վաճառված» կարգավիճակին։ Այն հանվել է շուկայից։