Այնուամենայնիվ, թագավորական տիտղոսներից հրաժարվելն իզուր չէր, քանի որ Մեգան Մարքլը առաջադրվել է ցերեկային «Էմմի» մրցանակի, գրում է People-ը։
Արքայազն Հարրիի կնոջ համար սա առաջին անվանակարգն է հեղինակավոր հեռուստատեսային մրցանակաբաշխությունում։ «Սիրով՝ Մեգան» նախագիծը ներկայացված է «Լավագույն լայֆսթայլ ծրագիր» անվանակարգում։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 30-ին։
Մեգանն արդեն արձագանքել է ուրախալի լուրին սոցիալական ցանցերում։ Նա շնորհավորել է նախագծի վրա աշխատած նկարահանող խմբին ու պրոդյուսերներին և շնորհակալություն հայտնել թիմին՝ շոուի ստեղծման գործում ներդրած ավանդի համար. «Շնորհակալություն։ Մենք առաջադրվել ենք «Էմմիի»՝ «Լավագույն լայֆսթայլ ծրագիր» անվանակարգում»,- գրել է դքսուհին։















