Երգչուհի Անահիտ Հակոբյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նա Ինստագրամում հրապարակում է արել՝ շնորհավորելով ինքն իրեն: Գրում է Tert.am-ը:
«Իմ տարեդարձն է։ Բարով եմ ծնվել։ Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, երազելու, ստեղծելու, սիրելու և իմ ճանապարհն արժանապատվորեն անցնելու հնարավորության համար։
Թող այս նոր տարին ինձ բերի խաղաղություն, առողջություն, մեծ հաղթանակներ, անսահման սեր և այն ամենը, ինչի համար ամեն օր աղոթում եմ։ Թող երբեք չկորցնեմ իմ լույսը, հավատը, նպատակասլացությունն ու երախտագիտությունը։
Սիրով և հավատով եմ դիմավորում իմ նոր տարին՝ լի մեծ երազանքներով, նոր ձեռքբերումներով և գեղեցիկ պատմություններով։ Վստահ եմ՝ ամենալավը դեռ առջևում է։ Բարով եմ ծնվել»,- գրել է երգչուհին:




















