Երգչուհի Լիլուի Ինստագրամում արված գրառումից կարելի է ենթադրել, որ երգչուհին նշանադրվել է։ Նոր լուսանկարում Լիլուն սիրելիի հետ է, լուսանկարն էլ մակագրել է հետևյալ կերպ․ «Մենք»։ Լիլուի նշանածի ինքնությունը դեռ անհայտ է։ Երկրպագուները շտապել են շնորհավորել երգչուհուն՝ նրանց ցանկանալով սեր և երջանկություն։
Նշենք, որ մինչ այս երգչուհին իր միկրոբլոգում հարսանյաց զգեստներ էր տեղադրել և իր հետևորդներից խորհուրդ հարցրել, թե զգեստներից ո՞ր մեկն է ավելի լավը։ Երևի թե Լիլուն արդեն ամուսնանալու մտադրություններ էլ ունի։