Ռաֆայել Երանոսյանի անակնկալ նվերը ծննդյան 45-ամյակին

Դերասան Ռաֆայել Երանոսյանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Տարբեր ոլորտի ներկայացուցիչներն ամբողջ օրվա ընթացքում շնորհավորում են դերասանին, բայց ամենատարբերվող շնորհավորանքը եղավ «Կինոմոսկվա»-ի կողմից։ Ռաֆայել Երանոսյանի նկարներով է պատվել կինոթատրոնը։

Երանոսյանի խոսքով` դա անակնկալ նվեր է կինոթատրոնի տնօրեն Հովհաննես Ադոյանի կողմից.

«Շատ հուզիչ և հաճելի նվեր էր իմ ընկերոջից։ Ես գյուղում եմ, նկարները ինձ ուղարկեցին,  տեսա և անակնկալի եկա։ Հովհաննեսն ինձ շնորհավորեց և ասաց, որ քանզի կինոյի մարդ եմ, այդ ձևով է ցանկացել շնորհավորել։  Իմ գյուղում եմ նշում ծննդյանս օրը, քանզի նախ հորս կողքին եմ, բացի դա ես սիրում եմ մեր գյուղը, միշտ իմ գյուղի կողքին եմ»։