RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում հրապարակել է հատված իր նոր՝ «Ոչ առաջին սեր» գրքից՝ պատմելով կրծքագեղձի քաղցկեղի դեմ իր պայքարի և ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կորստի մասին։
«Տիգրանի կողքին անցկացրած յուրաքանչյուր տարվա հետ ես մեկ տարով երիտասարդանում էի։ Եթե հետհաշվարկ անենք, ապա նրա կոմայի մեջ ընկնելու ժամանակ ես քսանմեկ տարեկան էի։
Ծանոթները հարցնում էին՝ ո՞րն է գաղտնիքը, ո՞վ է կատարել իմ պլաստիկ վիրահատությունը կամ որտեղ՞ եմ գտել երիտասարդության խնձորները։ Իրականում ես ունեի և՛ գաղտնիք, և՛ պլաստիկ վիրահատություն, և՛ երիտասարդության խնձորներ։ Մեր համատեղ վերջին լուսանկարը տեղ է գտել գրքի շապիկին»։
Նա նշել է, որ հիմա ինքը սովորական, հիվանդ ծեր կնոջ տեսք ունի։
«Չունեմ մազեր, հոնքեր, ո՛չ էլ թարթիչներ։ Առանց թարթիչների աչքերս մշուշոտվել են՝ ճիշտ այս աշխարհի պես։ Քիմիաթերապիայից չորացած մաշկս արևի տակ մոխրագույն երանգ է ստանում՝ հին թեյնիկի վրայի նստվածքի նման։ Մի ժամանակ թարմ երիցուկ էի, իսկ հիմա տե՛ս՝ ինչի վերածեցիր ինձ»,-գրում է 46-ամյա Սիմոնյանը։
Նա նաև հայտնել է, որ բժիշկները արհեստականորեն դաշտանադադար են առաջացրել՝ ապաքինման հավանականությունը մեծացնելու նպատակով։
Աղբյուրը`Panorama.am















