Էրիկ Բոգոսյանը կվերադառնա «Հարցազրույց վամպիրի հետ» սերիալ

Sam Reid as Lestat De Lioncourt, Jacob Anderson as Louis De Point Du Lac and Bailey Bass as Claudia - Interview with the Vampire _ Season 1, Episode 7 - Photo Credit: Alfonso Bresciani/AMC

Ամերիկահայ դերասան Էրիկ Բոգոսյանը կրկին կմարմնավորի Դենիել Մոլոյի կերպարը «Հարցազրույց վամպիրի հետ» սերիալի չորրորդ եթերաշրջանում։ Շարունակության մասին հայտարարվել է Սան Դիեգոյում անցկացված Comic-Con փառատոնի ընթացքում՝ երրորդ եթերաշրջանի ավարտից առաջ։ Գրում է AlphaNews-ը:

Նոր եթերաշրջանի հիմքում կլինի Անն Ռայսի «Անիծյալների թագուհին» վեպը։ Գլխավոր դերը կկատարի Շիլա Աթիմը, իսկ դերասանական կազմի մյուս անդամների անունները դեռևս չեն հրապարակվել։

Ամերիկահայ դերասան, դրամատուրգ և գրող Էրիկ Բոգոսյանը հայկական «Ռադիոզրույցներ» պիեսի հեղինակն է, որն առաջադրվել է Պուլիցերյան մրցանակի և հետագայում էկրանավորվել Օլիվեր Սթոունի կողմից։ Ֆիլմում գլխավոր դերի համար Բոգոսյանն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակի։