Շոու բիզնեսի և մոդելային աշխարհի ամենաթեժ քննարկվող լուրը դարձել է սուպերմոդել Իրինա Շեյքի և NBA-ի «Phoenix Suns» թիմի աստղ Դևին Բուքերի հնարավոր սիրավեպը։
Օրերս զույգին նկատել են Նյու Յորքի էլիտար Հեմփթոնս շրջանի սրճարաններում և երեկույթներում, ինչից հետո աստղային զույգի հարաբերությունների մասին լուրերը ողողել են միջազգային լրատվամիջոցները։
PEOPLE ամսագրի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ 40-ամյա մոդելի և 29-ամյա բասկետբոլիստի հարաբերությունները դեռ նոր են սկսվում, սակայն նրանք մեծ համակրանք ունեն միմյանց հանդեպ։ Նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով մի քանի ամիս առաջ և այժմ փորձում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել միասին՝ մինչև բասկետբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը։
Այս նորությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, քանի որ Դևին Բուքերը Իրինայի մոդելային գործընկեր Քենդալ Ջեների նախկին ընկերն է (նրանք հանդիպել են 2020-2022 թվականներին)։
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը նախկինում հանդիպում էր դերասան Բրեդլի Կուպերի հետ, ումից ունի 9-ամյա դուստր, ինչպես նաև ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդիի հետ։
Ինսայդերները պնդում են, որ հարաբերությունները բավականին ջերմ են, և չի բացառվում, որ առաջիկայում Իրինային հաճախ տեսնենք NBA-ի խաղերի տրիբունաներում։















