Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքն ու դերասանուհու հուզիչ կատարումը

Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի երկրորդ դստեր՝ Աննայի հարսանիքը։ Դերասանուհին կարևորագույն օրվա դրվագներով կիսվել է հետեւորդների հետ՝ հրապարակելով տեսանյութեր եւ լուսանկարներ։ Գրում է BRAVO.am-ը:

Աննան եւ սիրելին՝ Նարեկը հանդիպել են եկեղեցու բակում, նորահարսին ուղեկցել է հայրը։ Աստծո օրհնությունը ստանալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո զույգը հարսանեկան խնջույք է ունեցել ռեստորանային համալիրներից մեկում։

Նորապսակների մուտքը հանդիսասրահ տեղի է ունեցել Գոռ Սուջյանի «Լինես իմ երազում» երգի հնչյուրնների ներքո։ Երեկոյի հուզիչ պահերից է եղել նորահարսիկի պարը հայրիկի, մեծ եղբոր՝ Հայկի հետ։ Հոր եւ աղջկա պարը ուղեկցվել է Անահիտ Կիրակոսյանի կենդանի կատարմամբ։ Նա կատարել է Արամեի եւ D Litte-ի «Նամակ իմ աղջկան» երգը։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցելլ նաև Սյուզաննա Մելքոնյանը, Վահագ Ռաշը, իսկ խնջույքը վարել է դերասան Վարդան Գեւորգյանը։

Հարսիկի ծնողները անակնկալ են մատուցել նորապսակներին՝ նվիրելով նրանց բնակարան։