Երեկ ծննդյան տարեդարձն է նշել Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը։ Նա Ինստագրամում կիսվել է տարեդարձի ֆոտոշարքով։
Դերասանուհուն շնորհավորել է Կամերային թատրոնի անձնակազմն ու բարեմաղթանքներ հղել․
«Սիրով շնորհավորում ենք՝ մաղթելով, որ կյանքը միշտ լցված լինի երջանիկ պահերով, սիրելի մարդկանց ջերմությամբ, անկեղծ ժպիտներով և ստեղծագործական գեղեցիկ ձեռքբերումներով։ Թող յուրաքանչյուր նոր դեր բերի ոգեշնչում, իսկ հանդիսատեսի սերն ու ծափերը միշտ ուղեկից լինեն։ Մաղթում ենք առողջություն, անսպառ եռանդ և բազմաթիվ լուսավոր օրեր»։



















