Օրերս HELLO-ի հետ հարցազրույցում ռեփեր Մոտը պատմել է կնոջ հետ հարաբերությունների ու ընտանեկան կյանքի մասին, նշել, որ կինը՝ Մաշան փորձում է աջակցել վերելքների և վայրէջքների ժամանակ: Հայտնում է Tert.am-ը:
«Հիշու՞մ եք այն LED լամպերը, որոնք մանկուց ունեինք, որոնք ստիպված էիր կոտրել, որպեսզի լուսավորվեին։ Հենց դա էլ պատահում է իմ և Մաշայի հետ. անկախ կոտրելու գործընթացի ցավոտ լինելուց, մենք լույսը շարունակում ենք վառ պահել»,- ասել է երգիչը:
Հարցին, թե որքանով է կինը «խառնվում» իր գործերին, Մոտն արձագանքել է. «Մենք դեռ փորձում ենք ընդգծել մեր միասնությունը՝ մի կողմից, իսկ մեր առանձին լինելը՝ մյուս կողմից: Եվ հետո իմ հունական արմատներն ինձ ասում են. եթե համեմատություն անցկացնենք ընտանիքի և հունական տաճարի միջև, ապա Մաշան և ես հենց այն սյուներն ենք, որոնք պահում են շենքը: Այս սյուները գրեթե երբեք կողք կողքի չեն. դրանք հեռու են միմյանցից, բայց դա չի նվազեցնում նրանց կարևոր առաքելությունը, գեղեցիկ տեսքը և փոխկապակցվածությունը: Ընտանեկան կյանքում կարևոր է մոտ լինել, բայց միմյանց տարածք տալ մանևրելու, ինչպես նաև մտքի ու գործողության ազատություն:
Իմ ծանոթներից մեկը, դիտարկելով մեր հարաբերությունները, այն նկարագրեց որպես «նույնը, բայց տարբեր»: Եվ սա, թերևս, մեր համատեղ ներդաշնակ կյանքի գաղտնիքն է: Մենք սիրում ենք պարել, բայց նա նախընտրում է լատինաամերիկյան պարերը, իսկ ես՝ հիփ-հոփը: Մենք սիրում ենք ֆուտբոլ, բայց նա «Բարսելոնայի» երկրպագու է, իսկ ես՝ «Ռեալ Մադրիդի»: Մենք երկուսս էլ ոգեշնչված ենք Արևելքից, բայց նա Մերձավոր Արևելքից է, իսկ ես՝ Հեռավոր Արևելքից: Նման համատեքստում միջամտություն չի կարող լինել, միայն փոխլրացում, օգնություն և աջակցություն»,- ասել է ռեփերը:
Զույգը շուտով կնշի ամուսնության 10-ամյակը: «Դժբախտաբար, այս անգամ մեր հարսանիքի օրը ռոմանտիկայով լի չի լինի, ես աշխատելու եմ։ Բայց մենք անպայման այս գեղեցիկ տարեդարձը կնշենք որևէ հետաքրքիր ձևով, մի փոքր ավելի ուշ»,- ասել է Մոտը:
Հիշեցնենք՝ զույգն ունի 8 տարեկան որդի՝ Սողոմոնը:

















