Էնրիկե Իգլեսիասը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը սոցիալական ցանցերում բավական ակտիվ է և հաճախ է երեխաների հետ լուսանկարներ հրապարակում։ Երգիչն իր ֆեյսբուքյան էջում ցուցադրել է նորածին որդուն։ Նա համատեղ լուսանկար է հրապարակել և մակագրել այսպես՝  «Կողմնակի աշխատանք»։ Հայտնում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ 50-ամյա Էնրիկե Իգլեսիասը 2001 թվականից հանդիպում է ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ։ 2000-ականների ընթացքում զույգը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր։ Սակայն Էնրիկեն Աննային անմիջապես ամուսնության առաջարկ չի արել: 22 տարի անց՝ 2023 թվականին Իգլեսիասը և Կուրնիկովան ամուսնացել են։

Զույգն այժմ մեծացնում է չորս երեխա՝ ութամյա երկվորյակներ Նիկոլասին և Լյուսիին, վեցամյա դուստր Մարիային և երեք ամսական Ռոմեոյին։