71-ամյա Բրյուս Ուիսլիսի կինը՝ բրիտանացի դերասանուհի Էմմա Հեմինգը պատմել է, որ նշանված է եղել իր սիրելիի հետ, երբ առաջին անգամ հանդիպել է դերասանին։ Այս մասինպատմել է Making Space փոդքասթում ։ «Ես նրան հանդիպեցի 2005 թվականին. մենք հանդիպեցինք մարզասրահում, ինչպես, հավանաբար, Հոլիվուդի մեծ մասը։ Հետո ես մայրիկիս ասացի, որ հանդիպել եմ Բրյուս Ուիլիսին, և նա շատ լավ տղա էր, և նա ասաց. «Դու նշանված ես և շուտով ամուսնանալու ես», – պատմել է Ուիլիսի 50-ամյա կինը։ Հայտնում է Tert.am-ը:
«Միայն մի քանի տարի անց, բարեբախտաբար, նշանադրությունս խզելուց հետո, մենք առաջին անգամ հանդիպեցինք։ Ես իսկապես վայելեցի նրա հետ լինելը», – ասել է Հեմինգը։ «Մեր միջև կար շատ ջերմ, անվտանգ և զվարճալի մի բան: Հրաշալի ժամանակներ էին»:

Բրյուս Ուիլիսը և Էմմա Հեմինգը ամուսնացել են 2009 թվականին: Զույգն ունի երկու դուստր ՝ 14-ամյա Մեյբլը և 12-ամյա Էվելինը: 2022 թվականին Բրյուս Ուիսլիսի մոտ ախտորոշվեց ճակատագլխային դեմենցիա, և նա ստիպված եղավ թողնել դերասանական կարիերան։ Մի քանի տարի առաջ հաղորդվեց, որ պրոգրեսիվ դեմենցիայի պատճառով Ուիլիսն այլևս չի ճանաչում իր նախկին կնոջը՝ Դեմի Մուրին։ Այժմ Մուրը, իրենց երեք դուստրերի հետ միասին, օգնում է նրան խնամել։
















