Անջելինա Ջոլիի 53-ամյա եղբայրը բացահայտել է իր ամուսնալուծության պատճառը

Անջելինա Ջոլիի եղբայրը՝ 53-ամյա Ջեյմս Հեյվենը, կնոջից՝ Ռոմի Իմբելիից, ամուսնալուծությունից մեկ տարի անց բացահայտել է, որ համասեռամոլ է։ Հայտնում է Tert.am-ը:

Հեյվենը հույս է հայտնել, որ իր հարազատները լուրը կընդունեն առանց քննադատելու․ «Հուսով եմ, որ իմ ընտանիքը և ուրիշները կարող են ընտրել սերը վախի փոխարեն, հասկացողությունը դատողության փոխարեն և կապը համոզմունքների փոխարեն, որոնք կարող էին մեզ բաժանել: Հուսով եմ, որ նրանք կկարողանան նայել պիտակներից այն կողմ և պարզապես տեսնել ինձ նույն սրտով, նույն ծիծաղով, նույն հոգով»: