«Հաճախ ինձ ասում են՝ «Լևոնի հարցում բախտդ բերել է»։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր նույն բանն ասում են Լևոնին՝ «Էվկայի հարցում բախտդ բերել է»։
Մենք դա իսկապես գիտակցում և ընդունում ենք, որ իրար ունենալը մեծագույն պարգև ու հարստություն է։ Բայց հավատացե՛ք, սիրելի՛ մարդիկ, որ այդ պարգևին հենց այնպես չենք արժանացել։ Մեր սերը երկարատև համբերատարության, միմյանց հավատալու, շատ բարդ ճանապարհի մասին է նաև։
Եվ այո՛, հիմա էլ ամեն բան նույնքան գունավոր չէ, որքան կարող է թվալ։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ապրում է երբեմն վատ, բայց երբեմն էլ՝ լույսով, հաղթանակի օրեր։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ունի իր ճանապարհը, և միայն այդ ճանապարհի ավարտին պարզ կլինի ամեն բան՝ ում՝ երնեկ, իսկ ում՝ հազար երանի։
Այսպիսով, մենք դեռ մեր կյանքի գնացքում ենք՝ պատրաստ տարբեր մարտահրավերների և, ինչո՞ւ ոչ, լիուլի պարգևների»,- ինստագրամյան իր էջում անկեղծացել է դերասանուհի էվելինա Ստեփանյանը։ Հայտնում է Tert.am-ը:



















