Ազգային օպերային թատրոնում համերգային կատարմամբ հնչել էր 28 տարի առաջ

Ազգային օպերային թատրոնում օրերս տեղի ունեցավ համաշխարհային օպերային գրականության հայտնի դեմքերից, 11 օպերաների հեղինակ՝ Ումբերտո Մենոտի Մարիա Ջորդանոյի «Անդրե Շենիե» ստեղծագործության համերգային կատարումը։
Ջանլոիկա Մարչանոյի դիրիժորությամբ համերգին մասնակցեց ճանաչված տենոր Հովհհաննես Այվազյանը, թատրոնի երգչախումբն ու նվագախումբը։
Այս օպերան դարձյալ համերգային կատարմամբ հնչել է մեր օպերային թատրոնում 1991թ.՝ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի ղեկավարությամբ։

Լիբրետոյի հեղինակն է իտալացի դրամատուրգ Լուիջի Իլքին։ Իսկ հիմքում ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանից հայտնի ֆրանսիացի բանաստեղծ, լրագրող, քաղաքական գործիչ Անդրե Շենիեի իրական կենսագրությունն է, որի ողբերգական ճակատագիրը, ինչպես նշում են արեւմտյան ճանաչված մասնագետները, այդ թվում՝ դրամատուրգներն ու երաժշտագետները, մինչ օրս անհանգստացնում է, հուզում հանդիսատեսին։