62-ամյա Բրեդ Փիթը և 57-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը վերջերս մտերմացել են և երբեմն գաղտնի հանդիպում են: Հայտնում է Tert.am-ը:
Ըստ ներքին աղբյուրների՝ Փիթը մի քանի ամիս շարունակ պարբերաբար այցելել է Apple TV+-ի « Առավոտյան շոու » սերիալի նկարահանման հրապարակ, որտեղ Էնիսթոնը ևս խաղում է։ Հանրության ուշադրությունից և պապարացիներից խուսափելու համար դերասանին մեքենայով ուղեկցել են նախկին կնոջ հանգստի վայր, որտեղ նրանք միայնակ են ճաշել։ Այս հանդիպումները, տեղի են ունեցել շաբաթը մեկ անգամ։ Բրեդը նաև պարբերաբար այցելել է Ջենիֆերի տուն։
Աղբյուրներն ընդգծել են, որ, չնայած հաճախակի հանդիպումներին, նախկին ամուսինների ընթացիկ հարաբերություններն ունեն բացառապես ընկերական բնույթ։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը ծանոթացել են 1990-ական թվականների կեսերին։ 1999 թվականին նրանք առաջին անգամ որպես զույգ ներկայացան «Էմմի» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ տարի անց ամուսնացան։ Դերասանները միասին էին մինչև այն պահը, երբ 2005 թվականին «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Փիթը տարվեց իր գործընկերուհի Անջելինա Ջոլիով։ Սկզբում նրանց սիրավեպի մասին լուրերը Էնիսթոնին չափազանցված էին թվում, սակայն նույն թվականի ապրիլին մամուլում հայտնվեցին Բրեդի և Անջելինայի լուսանկարները։ Այդ լուսանկարները Ջենիֆերի համար իսկական հարված էին. նա ամուսնու դավաճանության մասին իմացավ հանրության հետ միասին և շուտով ամուսնալուծության հայտ ներկայացրեց։ Միայն ժամանակի ընթացքում նախկին ամուսիններին հաջողվեց կարգավորել հարաբերությունները։
Այժմ և՛ Ջենիֆերը, և՛ Բրեդը երջանիկ են նոր հարաբերություններում. Էնիսթոնը վերջերս սիրավեպ է սկսել քոուչ և հիպնոթերապևտ Ջիմ Քյորթիսի հետ, իսկ Փիթն արդեն մոտ չորս տարի է, ինչ հանդիպում է ոսկերչական զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնի հետ:















