59-ամյա Նիկոլ Քիդմանը նոր ֆոտոշարքով հայտնվել է Vogue ամսագրի շապիկին: Հայտնում է Tert.am-ը:
Դերասանուհին, ով վերջերս բաժանվել էր իր ամուսնուց՝ Քեյթ Ուրբանից 19 տարվա ամուսնությունից հետո, հանդիպում է հարուստ ֆինանսիստ Մայքլ Ռեյնշտեյնի հետ: Զույգի լուսանկարները հայտնվել են համացանցում:

Անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարվեց, որ Քիդմանը և Ուրբանը բաժանվել են։ Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ զույգը որոշ ժամանակ խնդիրներ է ունեցել (մեկ այլ տարբերակի համաձայն՝ Քիթը դավաճանել է կնոջը ավելի երիտասարդ սիրուհու հետ)։
Նրանք ամուսնալուծության մասին լուրը հաստատել են 2026 թվականի հունվարին, իսկ զույգի երկու դուստրերը մնացել են դերասանուհու հետ։




















