Ֆիլիպ Կիրկորովը սոցցանցերում կիսվել է նոր լուսանկարներով ու տեղեկացրել առաջիկայում սպասվող համերգների մասին: Հայտնում է Tert.am-ը:
«Հենց երաժշտությունն է ինձ ոգեշնչում, ուժ և առաջ շարժվելու ցանկություն տալիս։ Եվ ամենաանհավանական բանը այս զգացողությունը ձեզ հետ կիսելն է բեմի վրա՝ կենդանի։ Եվ շատ շուտով նման պահեր շատ կլինեն։ Մենք մեկնում ենք ևս մեկ շրջագայության՝ Սոչի, Գելենջիկ և Անապա»,- գրել է երգիչը:





















