«Ամենատարօրինակը, որ չես հասկանում, թե ինքը, երբ էսքան մեծացավ: Իմ գլխում ինքը միշտ «փոքր Աբուլնա»: Մեկը ում պիտի մի բան սովորեցնես, զգուշացնես, պաշտպանես, ում համար միշտ մի քիչ ավելի շատ ես անհանգստանում։ Հետո մի օր կողքից նայում ես ու հասկանում ՝ ինքը վաղուց արդեն երեխա չի։
Արդեն ունի, իր որոշումները, իր աշխարհը, իր ընտանիքը, երբեմն արդեն ինքն է քեզ պահում ու կողքիդ կանգնում։
Ու հավատացեք ինչքան մեծանում եմ, էնքան ավելի եմ հասկանում, որ քույր ու եղբայր լինելը միայն նույն ընտանիքում մեծանալը չէ։ Դա իրար զգալն է, լսելը, աննկարագրելի վստահությունը ու կյանքը ինչքան էլ փոխվի, դուք իրար համար մնում եք նույնը: Մեկիդ թուլանալուց մյուսը ավելի ուժեղ է դառնում, մեկիդ կոտրվելուց մյուսը գուցե ոչինչ չի էլ ասում, ուղղակի կողքիդ է։ Որովհետև կան ցավեր, որոնց մասին իրար հետ խոսելու կարիք անգամ չկա․ երկուսդ էլ գիտեք ինչ է պակասում։
Կարող եք տարբեր կյանքեր ունենալ, տարբեր երկրներում լինել, հազար հարցում իրար չհասկանալ, վիճել, բայց մի կապ կա, որը բացատրելու կարիք չունի։
Ու ամենա անբացատրելին այն է, որ տարիներ շարունակ մտածել ես, որ պիտի իրեն պաշտպանես, բայց ինքը կամաց-կամաց դարձել է էն մարդը, որի ներկայությունից արդեն դու ես քեզ ավելի ապահով զգում»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ու հրապարակել իր և եղբոր՝ Ալբերտի մանկության լուսանկարներից: Հայտնում է Tert.am-ը:




















