Մանե Մխոյանն ամուսնացել է

Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանը օգոստոսի 23-ին ամուսնացել է: Գրում է popankyun-ը:

Արարողության մասին առաջինը հայտնել են նրա մտերիմ ընկերները՝ հրապարակելով հարսանիքից լուսանկարներ և տեսանյութեր իրենց ինստագրամյան էջերում։

Հարսանիքի հրավիրյալների թվում է նաև դերասանուհի Անի Խաչիկյանը, որը հրապարակված լուսանկարին կից գրել է․ «Այ դու իմ սիրուն»։

Հարսանիքից հրապարակված կադրերում երևում են արարողության և տոնական օրվա տարբեր դրվագներ։ Դրանք ներկայացնում ենք ստորև։