Ֆլորա Բիչախչյանը «Նոր ալիք 2026»-ի մրցույթին նվաճել է Grand Prix-ն

Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանը «Новая волна 2026»-ի մրցույթին նվաճել է Grand Prix-ն։ Հաղթողին հայտարարել է կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոն՝ նրան անվանելով «բարձր վոկալային վարպետություն ունեցող կատարող»։

«Ինչպես ասում են, սրանք 40 աստիճան ջերմության ժամանակ իմ երազներն են, քանի որ ես առաջին անգամ եմ կյանքում ինչ-որ մրցույթում հաղթում։ Ես կյանքում երբեք չեմ ստացել նույնիսկ երրորդ տեղ, նույնիսկ հանդիսատեսի համակրանքի մրցանակ։ Ես այնքան էի համակերպվել այն մտքին, որ ինձ համար դա անհնար է, ուստի այստեղ էի եկել առանց որևէ սպասումների», – ասել է Բիչախչյանը։

Նրա խոսքով՝ մասնակցելով այս մրցույթին՝ ինքը ստացել է շատ ավելին, քան կարող էր ենթադրել։

«Այն երգերը, որոնք ես երգել եմ այստեղ, նույնպես անհավանական մի բան են, քանի որ դրանք գրվել էին ընկերների հետ կատակով։ Եվ այն փաստը, որ ես դրանք ներկայացնելու եմ «Новая волна»-ի բեմում, ընդ որում՝ շահելու եմ առաջին տեղը, դեռևս չի տեղավորվում իմ գլխում», – հայտարարել է հաղթողը։