Միխայիլ Բոյարսկուն տուգանել են

Սանկտ Պետերբուրգի դատարանը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկուն տուգանել է 6 հազար ռուբլով՝ քաղաքի կենտրոնում մեքենայի կայանման գումարը չվճարելու, ապա՝ դրա դիմաց տուգանքը չմուծելու համար. հայտնել է քաղաքի դատարանների միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան։ Գրում է Radar-ը:

Նա հավելել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին Բոյարսկին պատասխանատվության էր ենթարկվել իր Mercedes-ի համար կայանման վճարը չմուծելու պատճառով։

«Mercedes-ը կանգնած է եղել, վճարված չի եղել 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 08:11-ից մինչև 15:46-ը, Մոյկա գետի ափամերձ փողոցում։ Տուգանքը՝ 3 հազար ռուբլի։ Ժամանակն անցնում էր… 60 օրն անցավ։ Տուգանքը վճարվել էր միայն 2026 թվականի հունվարի 29-ին, ինչն ուշացած է»,- պարզաբանել է Լեբեդևան։