41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի և 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Պորտուգալական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարսանիքից մեկ շաբաթ անց ֆուտբոլիստի սիրելին պաշտոնապես որդեգրել է նրա երեք ավագ երեխաներին և ստացել նրանց մոր կարգավիճակ: Գրում է Tert.am-ը:
Հաղորդվում է, որ ընթացակարգն անցել է գաղտնի. զույգը փաստաթղթերը ձևակերպել է հասարակության ուշադրությունից հեռու՝ գաղտնիությունը պահպանելու համար:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ռոդրիգեսն ամուսնացել են օգոստոսի 11-ին՝ իրենց ծանոթության տարեդարձի օրը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից։ Նրանք ծանոթացել են Մադրիդի Gucci բուտիկում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի։ Զույգը նշանադրության մասին հայտարարել էր անցյալ տարի։ Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվողն ու իսպանացի մոդելն ունեն երկու ընդհանուր դուստր՝ ութամյա Ալանան և չորսամյա Բելլան։ Նրանք նաև միասին դաստիարակում են Ռոնալդուի երեք ավագ երեխաներին, որոնք ծնվել են փոխնակ մայրերից՝ 16-ամյա Կրիշտիանու կրտսերին և իննամյա երկվորյակներ Եվային ու Մատեոյին:















