Նյու Յորքում անցկացվող ամերիկյան «Hip Hop Film Festival»-ում կայացել է հայ ռեժիսոր Միքայել Նազարենկոյի «Սև և սպիտակ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Գրում է AlphaNews-ը:
18 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Աֆրիկայից ՌԴ տեղափոխված երիտասարդ երաժշտի մասին։ Այնտեղ նա բախվում է ռասիզմի դրսևորումների և ներքին պայքարի իր ալտեր էգոյի հետ։ Նրա համար շրջադարձային պահ է դառնում հիփ-հոփ համայնքի աջակցությունը, որն օգնում է հերոսին ինքնավստահություն ձեռք բերել։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ «LOOK Cinema» կինոթատրոնում։
Harlem Film House ընկերության կազմակերպած փառատոնն ԱՄՆ-ում անցկացվել է օգոստոսի 19-ից 23-ը։















