Երկու տորթ և Chanel․ Դուա Լիպան ցույց է տվել՝ ինչպես է նշել 31-ամյակը ամուսնու՝ Քալում Թըրների հետ

Օգոստոսի 22-ին երգչուհի Դուա Լիպան դարձավ 31 տարեկան։ Ծննդյան օրը նա նշել է ամուսնու՝ 36-ամյա դերասան Քալում Թըրների հետ։ Զույգը գնացել է ռեստորան, որտեղ երգչուհին կրել է սև զգեստ, ինչպես նաև հանգստացել է բնության գրկում․ այս դեպքում Դուան նախընտրել է սև կիսաշրջազգեստ և սպիտակ բլուզ՝ կերպարն ամբողջացնելով Chanel-ի կարմիր պայուսակով, որը դեռ վաճառքում էլ չկա։ Նա նաև փչել է երկու տոնական տորթերի մոմերը։ Լուսանկարները հայտնվել են երգչուհու Ինստագրամում։

«Ծննդյան տոնին նվիրված հանգստյան օրեր։ Շնորհակալություն բոլորին ջերմ մաղթանքների համար։ Պատրաստ եմ կյանքի նոր տարվան։ Կյանքը գնալով ավելի ու ավելի է լավանում»,- լուսանկարների տակ գրել է Դուան։

Գարնանը Քալում Թըրներն ու Դուա Լիպան ամուսնացել էին Լոնդոնի Մերիլեբոն քաղաքապետարանում, իսկ հետո շքեղ արարողություն էին անցկացրել Սիցիլիայում։ Հանդիսությանը նրանք հրավիրել էին ավելի քան 200 աստղային հյուրերի, որոնց թվում էին Էլթոն Ջոնն ու Դոնաթելա Վերսաչեն։ Զույգը ծրագրում է այս աշնանը Պալերմոյում երկօրյա հարսանիք անել՝ այլ հայտնիների ընկերակցությամբ։ Մեղրամիսը նորապսակներն անցկացրել են Իտալիայում։