Բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինթը 15 տարի անց կրկին կկատարի Ռոն Ուիզլիի դերը՝ վերադառնալով «Հարի Փոթերի» կախարդական աշխարհ։ Գրում է Radar-ը:
BBC-ի հաղորդմամբ՝ Գրինթը կմիանա Բրոդվեյում բեմադրվող «Հարի Փոթերը և Անիծված երեխան» ներկայացմանը, որի գործողությունները ծավալվում են «Մահվան պարգևները» գրքի իրադարձություններից 19 տարի անց։ Այդ ժամանակ գլխավոր հերոսներն արդեն ընտանիքներ ունեն, իսկ նրանց երեխաները սովորելու են մեկնում Հոգվարթս։
Դերասանը բեմ կբարձրանա Նյու Յորքի «Lyric Theatre»-ում 2027 թվականի փետրվարի 2-ից և Ռոն Ուիզլիի դերը կկատարի 17 շաբաթ՝ մինչև մայիսի 30-ը։ Նույն ներկայացման մեջ հանդես է գալիս նաև Թոմ Ֆելթոնը, սակայն նրանք միասին բեմում չեն հայտնվի։ Ֆելթոնը կավարտի իր ելույթները հունվարին՝ Գրինթի դեբյուտից մոտ մեկ ամիս առաջ։















