«Ռոմեո Ջուլիետ. դեժավյու»․ Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը՝ նոր ներկայացման մեջ

Իննա Խոջամիրյանի, Ռուբեն Մուրադյանի և Արամ Կարախանյանի մասնակցությամբ սպասվում է նոր ներկայացում։ Հայտնի են դարձել նախագծի անվանումը, ստեղծագործական կազմն ու պրեմիերայի օրերը։ Գրում է POP անկյունը:

«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»-ն Լյուդվիգ Հարությունյանի նոր սիրո դրաման է։

Ներկայացման պիեսի հեղինակն է Անահիտ Աղասարյանը, նկարչական ձևավորումը՝ Հրաչ Քեշիշյանի, իսկ պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Բեմադրության գլխավոր դերերում են Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը։

Նախագծի մասին Իննա Խոջամիրյանը խոսել է նաև իր ինստագրամյան իր էջում՝ նշելով, որ ներկայացման ստեղծման ճանապարհը երկար ու բարդ է եղել։

«Էս ներկայացումը շատ երկար, պարտավորեցնող, անհարթ ու անհաշտ, խելագար ու շատ խորքային ասելիք ունեցող ճանապարհ անցավ, ու հուսամ՝ դեռ երկար ճանապարհ էլ ունի անցնելու»,- գրել է դերասանուհին։

«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»-ի պրեմիերաները կկայանան սեպտեմբերի 14-ին և 15-ին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։