Երգչուհի Սելին Դիոնը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ Ֆրանսիայում։
Daily Mail-ի հաղորդմամբ, երկրպագուները 58-ամյա արտիստին դիմավորել են Փարիզի Le Royal Monceau հյուրանոցում։
Մարտին Սելին Դիոնը հայտարարել էր Փարիզի La Défense արենայում համերգների շարքի մասին։ Սկզբում նախատեսված էր տասը ելույթ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, սակայն մեծ պահանջարկի պատճառով երգչուհին ավելացրել է ևս 16 համերգ։ Շրջագայությունն այժմ կտևի մինչև 2027 թվականի մայիսը։

Երեք տարի առաջ Դիոնը հիվանդության պատճառով ստիպված է եղել չեղարկել իր համաշխարհային շրջագայությունը։ Նրա վերջին ելույթը տեղի էունեցել 2024 թվականին՝ Ռիադում կայացած Elie Saab նորաձևության ցուցադրության ժամանակ։ Նա նաև ելույթ էր ունեցավ Փարիզի Օլիմպիական խաղերի մեծ բեմում։
Երգչուհին այժմ ակտիվորեն պատրաստվում է իր համերգներին: Նա իր վերադարձը անվանել է «կյանքի լավագույն նվերը»։
2022 թվականի դեկտեմբերին Դիոնի մոտ ախտորոշվել է նյարդաբանական խանգարում. հազվագյուտ աուտոիմուն շարժողական խանգարում, որը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և բնութագրվում է անվերահսկելի, ցավոտ մկանային սպազմերով:

Աղբյուրը` Panorama.am















