68-ամյա Մադոննան կիսվել է նոր ֆոտոշարքով

68-ամյա Մադոննան ինստագրամյան էջում կիսվել է նոր ֆոտոշարքով:

«Նկարիր ինձ քո հիշողությամբ և ոչ թե քո աչքերով»,- ֆոտոշարքին կից գրել է երգչուհին:

Նշենք, որ Մադոննան թողարկել է իր 15-րդ ստուդիական ալբոմը՝ «Confessions II» (կամ Confessions on a Dance Floor: Part II), որը 2005 թվականի լեգենդար ալբոմի շարունակությունն է:

Ալբոմի վրա նա կրկին աշխատել է պրոդյուսեր Ստյուարտ Փրայսի (Stuart Price) հետ: Ալբոմում ներառվել են նաև համատեղ աշխատանքներ Սաբրինա Քարփենթերի (Sabrina Carpenter), Stromae-ի, Քայլի Մինոուգի (Kylie Minogue) և երգչուհու դստեր՝ Լոլա Լեոնի (Lola Leon) հետ: