Օրեր առաջ դերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանի և ստենդափեր Վազգեն Օհանյանի հարսանիքն էր: Նորապսակներն իրենց մեղրամիսն անցկացնում են Հնդկական օվկիանոսի ափին, որտեղից տեսանյութով են կիսվել: Գրում է BRAVO.am-ը:
«Մի պահ շեղվենք հարսանեկան վիդեոներից»,- գրել են նրանք ու ցույց տվել, թե որքան գեղեցիկ վայրում են իրենց հանգիստը վայելում:
Արզումանյանը նաև հարսանեկան ֆոտոշարքով է կիսվել՝ նշելով, որ հրապարակել է լուսանկարների մի փոքր մասն ու դեռ շարունակելու է:


























