Ալեսանդրա Ամբրոսիոն փայլել է Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին

Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն մասնակցել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի 83-րդ բացմանը՝ ներկայանալով տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով։ Գրում է Radar-ը:

Մոդելը կարմիր գորգին ներկայացել է մարմինը ընդգծող երկար սև զգեստով՝ կորսետային վերնամասով, ատլասե լայն գոտկատեղով և փոքր քողով ավարտվող երկար կիսաշրջազգեստով։

Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ սև կո ու ադամանդե վզնոցը, ականջօղերը, ապարանջանն ու մատանիները։ Ամբրոսիոն ընտրել էր նաև նուրբ վարդագույն դիմահարդարում և հոլիվուդյան խոշոր ալիքներով սանրվածք։

Կինոփառատոնի բացման երեկոյին հյուրերին ներկայացվել է Դենի Բոյլի «Ink» կենսագրական դրաման։

45-ամյա մոդելը, որը նախկինում եղել է Victoria’s Secret-ի «հրեշտակներից», վերջերս նաև նշանվել է ավստրալացի դիզայներ Բաք Փալմերի հետ։