Հարրի Սթայլզն ու Զոի Կրավիցն արդեն պլանավորում են հարսանիքը

Հարրի Սթայլզն ու Զոի Կրավիցը կողմնորոշվել են իրենց տոնակատարության ձևաչափի հարցում, գրում է People-ը։

Հաղորդվում է, որ սիրահարները ցանկանում են փոքրիկ ու մտերմիկ հարսանեկան արարողություն կազմակերպել միայն ամենամոտ մարդկանց համար, իսկ ահա նշել պատրաստվում են մեծ շուքով։ Այդպես են վարվում հոլիվուդյան շատ աստղեր, որոնց հարսանիքներին հետևում էինք վերջին մի քանի ամիսներին։ Օրինակ՝ Դուա Լիպան և Քալում Թերները նախ ամուսնությունը գրանցեցին Լոնդոնում, իսկ հետո հարսանիք արեցին Իտալիայում։

Զույգի շրջապատից աղբյուրը պատմել է, որ Հարրին ու Զոին երազում են կենդանի երաժշտությամբ, ելույթներով ու պարերով մթնոլորտային հավաքույթի մասին։ Ընդ որում, նախապատրաստական գործընթացը նրանք փորձում են սթրեսի չվերածել․ զույգն ավելի շատ ցանկանում է հաճույք ստանալ նաև դրանից։

Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Սթայլզի և Կրավիցի հարաբերություններն այժմ շատ ամուր են։ Չնայած խիտ գրաֆիկներին՝ նրանք փորձում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել միասին և աջակցում են միմյանց նախագծերին։ Օրինակ՝ Զոին ներկա է եղել մայիսին Հարրիի համերգային ռեզիդենցիայի մեկնարկին, ուր ժամանել էր ուղիղ նրա նախկին սիրելիի՝ Թեյլոր Սվիֆթի հարսանիքից։