Մայլի Սայրուսը շարունակում է հետաքրքրություն առաջացնել իր սպասվելիք ալբոմի նկատմամբ։
Երեկ երգչուհին անսպասելիորեն փոխել է օգտանունները (nicknames) բոլոր սոցիալական ցանցերում՝ հեռացնելով իր ազգանունը։ Այժմ արտիստը գրանցված է պարզապես որպես «Մայլի»։ Կատարողն ինքը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել, սակայն փոփոխություններն ամրապնդել է երկու նոր սև-կարմիր դիմանկարներով։
Դրանցից մեկի տակի MILEY մակագրությունը երկրպագուներին ստիպել է ենթադրել, որ դա ապագա ալբոմի անվանումն է, այլ ոչ թե պարզապես ռեբրենդինգ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայլին արդեն կիսվել էր նոր ձայնասկավառակի հայեցակարգի մանրամասներով, սակայն թողարկման հստակ ամսաթիվը դեռ գաղտնի է պահում։ Վերջին՝ Something Beautiful ձայնասկավառակը թողարկվել էր 2025 թվականի մայիսի 30-ին և արժանացել «Գրեմմի» մրցանակի անվանակարգի «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգում։
















