Դերասանուհի Տաթև Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել և պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել նիհարել 10 կգ։
«Ձեր բազմաթիվ նամակների պատասխանը:
Ի՞նչպես եմ նիհարել: -10կգ
- առողջ սննդով
- հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, աղ, շոկոլադ, կարտոֆիլ, մայոնեզ, երշիկեղեն, կաթնամթերք, պահածոներ, հյութեր ամիսներով չօգտագործելով ( չօգտագործել նշանակում է՝ չօգտագործել ընդհանրապես, իսկ «վայ դե մի կյանք եմ ապրում, լավ դե մի հատը բան չի անի» արտահայտություններով հեռու չեք հասնի. մնալուք եք նույնը՝ հոգեպես թույլ)
- սպիտակուցը պիտի գերկշռի
- ալկոհոլ չօգտագործել (բացարձակ)
- լիտրերով ջուր խմել, մաղադանոսով ջուր խմել
- օրը 5-8կմ քայլել
- ածուխ,ձկան յուղ,կալցիում խմել
- անթիվ անհամար պրոցեդուրաների հաճախել, որն ավելի շատ ենթագիտակցորեն է «նիհարեցնում», վիզուալ սկսում ես ուզածդ ավելի լավ պատկերացնել
- մարզասրահ գնալ»։