Կյանքը երբեմն ամենագեղեցիկ պատմությունները գրում է հենց «պատահական» հանդիպումներից. Սոֆի Դևոյան

Սոֆի Դևոյան կրտսերը փակագծեր է բացել ամուսնու հետ հանդիպումից ու նշել իրենց միասիան լինելու «մեղավորին»։

«Մեր միասին լինելու պատճառը, կարելի է ասել, իրականում Էրիկ Կարապետյանն է։ Պատահական կամ գուցե ոչ այնքան պատահական հանդիպում միավորեց մեր ճանապարհները)
Մինչև այսօր էլ չգիտեմ՝ այդ հանդիպումը կազմակերպվա՞ծ էր, թե՞ պարզապես այդպես ստացվեց։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ այդ օրվանից մենք այլևս ոչ մի օր չենք բաժանվել։

Այս համերգն ինձ համար շատ նոստալգիկ էր։ Նստած՝ նորից վերապրեցի տարիներ առաջվա բոլոր այն երգերն ու զգացողությունները, որոնք ունեցել էի Էրիկի համերգի ժամանակ։ Միայն թե այս անգամ այդ նույն երգերը վայելում էի արդեն ամուսնուս կողքին։

Եթե 2024թ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ հենց այդ ժամանակ ես հանդիպելու եմ իմ ամենամեծ ու ամենաիրական սիրուն, ու մի օր իմ կյանքը կապելու եմ նրա հետ, հաստատ չէի հավատա։

Բայց կյանքը երբեմն ամենագեղեցիկ պատմությունները գրում է հենց «պատահական» հանդիպումներից»։

Աղբյուրը` Panorama.am