«5 տարի առաջ՝ այսօրը, ծնվեց իմ երջանկությունը»,- այսպես է շնորհավորել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը որդու՝ Լեոյի ծննդյան տոնը:
Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի միակ երեխան՝ Լեոն, այսօր տոնում է ծննդյան 5 ամյակը: Ծնողները երեխայի համար թեմատիկ խնջույք են կազմակերպել՝ «Առյուծ արքա» մուլտֆիլմի թեմատիկայով: Որդուն շնորհավորել է նաև երգիչ Մարտին Մկրտչյանը՝ գրելով. «Թող բոլոր բալիկների երազանքներն իրականություն դառնան: Շնորհավոր ծնունդդ, Լեոս»: Շնորհավորանքներին են միացել նաև զույգի ինստագրամյան հետևորդները՝ երեխային ցանկանալով ամենալավն ու բարին:
Ամուսիններն իրենց սոցցանցերում լուսանկար ու տեսանյութ են հրապարակել Լեոյի ծննդյան խնջույքից: