Նատալի Պորտմանը երրորդ երեխան է ունեցել, որն առաջին համատեղ փոքրիկն է նրա զուգընկերոջ՝ ֆրանսիացի երաժիշտ և պրոդյուսեր Տանգի Դեստաբլեի հետ, հայտնում է People-ը։
Երեխայի անունն ու սեռը չեն բացահայտվում, սակայն, ըստ հաղորդագրությունների, նա լույս աշխարհ է եկել օգոստոսի 25-ին Փարիզում։ Հղիության մասին դերասանուհին պատմել էր դեռ ապրիլին։ Այն ժամանակ Պորտմանը խոստովանել էր, որ ինքն ու Դեստաբլեն շատ ուրախ են ընտանիքի համալրման համար, իսկ երեխային սպասելու շրջանն իր համար ընթանում է հանգիստ։
Նատալիի և Տանգիի սիրավեպը հաստատվել էր 2025 թվականի մարտին՝ դերասանուհու՝ Բենժամեն Միլպիեից պաշտոնապես ամուսնալուծվելուց մոտ մեկ տարի անց։ Նախկին ամուսնու հետ Պորտմանը մեծացնում է երկու երեխա՝ որդուն՝ Ալեֆին, և իննամյա Ամալիային։
Այժմ 45-ամյա դերասանուհին ապրում է Փարիզում և, աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում փորձում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։ Չնայած դրան, շուտով կթողարկվի նրա մասնակցությամբ «Պատկերասրահի տիրուհին» (Галеристка) նոր ֆիլմը։















