Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը վերամիավորվել են դստեր դեբյուտային համերգին

13-ամյա Նորթ Ուեսթն իր առաջին մենահամերգն է տվել Չիկագոյի The Vic Theatre համերգասրահում։ Ելույթի շրջանակում նա ներկայացրել է իր N0rth4evr մինի ալբոմը։ Նոր երգերից բացի, Նորթը հանդիսատեսին ուրախացրել է հոր Coldest Winter ստեղծագործության կատարմամբ։

Պատանի արտիստին աջակցելու էին եկել նրա ծնողները՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը։ Նրանք ակտիվորեն տեսանկարահանում էին դստեր ելույթն ու պարում, սակայն փորձում էին հեռավորություն պահպանել միմյանցից՝ գտնվելով դահլիճի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք, որ Նորթի երաժշտական ուղին սկսվել է դեռ 6 տարեկանում. 2020 թվականի գարնանը նա հանդես էր եկել ռեփ կատարմամբ հոր՝ Yeezy Season 8 ցուցադրությանը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Ավելի ուշ՝ 2026 թվականի հունիսին, նա նվագել էր իր առաջին մենակատարային սեթը Չիկագոյի Lyrical Lemonade’s Summer Smash խոշոր փառատոնին։