Դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել են հավաստի աղբյուրները։
NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Ներսեսն ու կինը՝ Լիլիթը, արդեն որոշ ժամանակ է՝ միասին չեն։
Զույգի ամուսնալուծության պատճառը հայտնի չէ։ Ներսեսը, թերևս, միշտ էլ նախընտրել է անձնական կյանքը հեռու պահել հանրային ուշադրությունից։
Հիշեցնենք, որ Ներսեսն ու Լիլիթն ամուսնացել էին 2020 թվականին։ Դերասանը Լիլիթին ամուսնության առաջարկություն էր արել Գառնու տաճարի մոտ։ Նրա դրական պատասխանից հետո Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի էր ունեցել նաև ամուսնության գրանցման արարողությունը։
Հավելենք, որ օրերս Ներսես Ավետիսյանը միայնակ էր ներկայացել Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ռոմանտիկ ֆիլմի պրեմիերային, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր դերերից մեկում՝ Անի Խաչիկյանի հետ։ Ավելի վաղ Ներսեսը հանրային միջոցառումներին և վայրերում գրեթե միշտ ներկայանում էր կնոջ՝ Լիլիթի հետ։















