38-ամյա Ռիհաննան, ով ավելի վաղ հրապարակել էր լուսանկարներ իր Savage X Fenty ապրանքանիշի ներքնազգեստով, նորից լուսանկար է ցուցադրել, որտեղ նկարահանվել է ծաղկային պրինտով հավաքածուով։ «Ամառն ավարտվեց, բայց դեռ կան լուսանկարներ, որոնք պետք է հրապարակվեն»,- մակագրել է Ռիհաննան։
Այժմ Ռիհաննան ամբողջովին կենտրոնացած է Fenty Beauty, Fenty Skin և Savage X Fenty իր ապրանքանիշերի զարգացման վրա, սակայն ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ նա ակտիվորեն աշխատում է նոր երգերի վրա. երգչուհին լիարժեք ստուդիական ալբոմներ չի թողարկել 2016 թվականից, երբ դուրս եկավ «Anti» ձայնասկավառակը։



















