Հղի Էն Հեթուեյն ու Դուա Լիպան այցելել են Bvlgari-ի երեկույթին Նյու Յորքում

Նյու Յորքում, Նորաձևության շաբաթվա շրջանակում, տեղի է ունեցել Bvlgari ոսկերչական տան երեկույթը, որին մասնակցել են հղի դերասանուհի Էն Հեթուեյը, երգչուհիներ Դուա Լիպան ու Լիսան, «Թեժ մրցակցություն» ֆիլմի աստղ Հադսոն Ուիլյամսը և այլ հայտնիներ:

43-ամյա Էն Հեթուեյը, ով սպասում է իր և ամուսնու՝ Ադամ Շուլմանի երրորդ երեխային, միջոցառմանը ներկայացել է դեկոլտեով սպիտակ զգեստով: Կերպարն ամբողջացրել են Bvlgari-ի վզնոցն ու կարմիր շրթներկը: 31-ամյա Դուա Լիպան հագել էր ոսկեգույն տոպ, սև տաբատ և ոսկերչական տան զարդեր:

Ավելի վաղ Էն Հեթուեյը հանրությանն էր ներկայացել փորը բաց հագուստով, իսկ «Ոդիսական» ֆիլմի պրեմիերային դերասանուհին եկել էր մինի զգեստով:

Օրերս Շանհայում Bvlgari ոսկերչական տան երեկույթին մասնակցել էր նաև «Դոմ 2»-ի նախկին աստղ, միլիոնատեր և «Էքսմո» հրատարակչության ղեկավար Օլեգ Նովիկովի կինը՝ Ինեսա Շևչուկը: