Գարիկ Խարլամովն ու Կատերինա Կովալչուկը սպասում են երեխայի

45-ամյա շոումեն Գարիկ Խարլամովի 33-ամյա կինը՝ Կատերինա Կովալչուկը, հղի է և շատ շուտով կծննդաբերի:

«Գարիկ Խարլամովի կինն այժմ ծննդատանն է և պատրաստվում է շոումենին երկրորդ երեխան պարգևել: Այս մասին այսօր «Գլավկինո»-ում «Кстати» շոուի նկարահանումների ժամանակ հայտնել է Ազամատ Մուսագալիևը», — նման գրառում է հայտնվել «Только никому» տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ Խարլամովն ու Կովալչուկն ամուսնացել են 2024 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո: Կես տարի առաջ Կովալչուկի հղիության մասին պատմել էր «Кстати» շոուում Խարլամովի համավարող, կոմիկ Դենիս Դորոխովը: Սակայն այն ժամանակ Կովալչուկը լրագրողներին վստահեցրել էր, որ դա «զրպարտություն է», և իրենք դեռ երեխա չեն ծրագրում:

Մինչ Կովալչուկը Խարլամովը յոթ տարի ամուսնացած է եղել դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ: Այդ ամուսնությունից 2014 թվականին ծնվել է զույգի դուստրը՝ Անաստասիան: Բաժանվելուց հետո զույգը երկար ժամանակ ապրում էր միասին, քանի որ չէր կարողանում բաժանել ամուսնության ընթացքում ձեռք բերված առանձնատունը: 2022 թվականին Ասմուսը խոստովանել էր, որ իրենք դեռևս ապրում են երեքով, և խնդրել էր նախկին ամուսնուն օգնել իրեն ու դստերը սեփական բնակարան ձեռք բերել: Ավելի ուշ Ասմուսը պատմել էր, որ, ի վերջո, կարողացել է անշարժ գույք գնել և առանձնանալ: