Լեդի Գագային և Մայքլ Պոլանսկուն առաջին անգամ նկատել են նորածին երեխայի հետ (լուսանկարներ)

Լեդի Գագային և նշանածին՝ Մայքլ Պոլանսկուն, առաջին անգամ նկատել են նորածին երեխայի հետ, հայտնում է Tert.am-ը:

Page Six-ի էքսկլյուզիվ ձեռք բերած լուսանկարներում 40-ամյա երգչուհին նկատվել է փոքրիկին կրծքին սեղմած, երբ 42-ամյա գործարարի հետ միասին զբոսնում էր Հյուսիսային Կալիֆորնիայում:

Չնայած ծնող դառնալու իր ճանապարհը գաղտնի պահելուն՝ Գրեմմիի մրցանակակիրը բաց է եղել մայր դառնալու իր ցանկության մասին:

«Ես ոգևորված եմ մայր դառնալու հեռանկարով: Նախկինում ես դրա հետ կապված շատ մտավախություններ ունեի։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ չստիպեմ իմ երեխաներին ապրել մի կյանքով, որն իրենք չեն ընտրում: Այնպես որ, որքան շատ կարողանանք նրանց տարածք տալ՝ ինքնուրույն բացահայտելու, թե ովքեր են իրենք, դա այն է, ինչին ես ամենաշատն եմ հավատում», – ասել է նա 2025 թվականի մարտին New York Times-ին տված հարցազրույցում:

Գագան նաև խոստովանել է, որ պայքարել է այն մտքի հետ, թե ինչպես մայրությունը կտեղավորվի մի կյանքի և կարիերայի մեջ, որը տասնամյակներ շարունակ պտտվել է իր շուրջը: