Հերթական էլեգանտ կերպարը դերասանուհի Իննա Խոջամիրյանի կողմից: Դերասանուհին բավականին ակտիվ է Ինստագրամում և հաճախ է օրիգինալ և հետաքրքիր ֆոտոշարքերով հանդես գալիս: Այս անգամն էլ բացառություն չէ. Իննան ու նրա լուսանկարիչը դերասանուհու համար ընտրել և իրականացրել են սև-սպիտակ ֆոտոշարք, որը ոչնչով չի զիջում գունավորին, ավելին` այն ավելի խորհրդավոր է դարձնում: Լուսանկարներում դերասանուհին սև զգեստով է և նույն գույնի կոշիկներով. այս անգամ ամեն ինչ «սև» է ստացվել:
Հիշեցնենք, որ Իննա Խոջամիրյանը այժմ նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ նրա զուգընկերը Բեն Ավետիսյանն է: Սերիալը շուտով կհայտնվի մեր հեռուստաէկրաններին: