Հայտնի երգչուհի Սելին Դիոնը շաբաթ երեկոյան փարիզյան բեմում վեց տարվա ընթացքում իր առաջին լիարժեք համերգն է ունեցել՝ այդպես «նշելով» իր երկար սպասված վերադարձը։ Գրում է panorama.am-ը:
Եվրանյուզը գրում է, որ կանադացի երգչուհին, որը 2022 թվականին հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն, լաց է եղել, երբ բեմ է բարձրացել Ֆրանսիայի մայրաքաղաքի արևմտյան արվարձաններում գտնվող «Պլենիտյուդ» արենայում 30,000 երկրպագուների առջև։
«Ճանապարհը փշոտ էր, ճանապարհորդությունն ավելի երկար տևեց, քան սպասվում էր։ Բայց ինձ գրավեց հեռվում, լեռների բարձրության վրա գտնվող լույսի թույլ ճառագայթը։
«Այսօր երեկոյան ես ուզում եմ երգել ձեզ համար։ Երգել ինձ համար։ Երգել կյանքի համար», – ասել է երգչուհին բարձր ծափահարությունների ներքո։
Այնուհետև Դիոնը կատարել է իր ամենահայտնի հիթերից մի քանիսը, այդ թվում՝ «My Heart Will Go On» և «Because You Loved Me» երգերը՝ արժանանալով թե՛ երկրպագուների, թե՛ քննադատների հիացմունքին։



Աղբյուրը`Panorama.am















