45-ամյա Գարիկ Խարլամովը երկրորդ անգամ հայր է դարձել (լուսանկարներ)

45-ամյա Գարիկ Խարլամովը երկրորդ անգամ հայր է դարձել։ Վերջերս հայտնի դարձավ, որ նրա երրորդ կինը՝ 33-ամյա դերասանուհի Եկատերինա Կովալչուկը, հղի է և շատ շուտով կծննդաբերի։ Գրում է Tert.am-ը:

«Кстати» շոուի նոր թողարկմանը նրա գործընկերներ Ազամատ Մուսագալիևը և Դենիս Դորոխովը հայտնել են լուրի մասին.

«Այսօր դա տեղի ունեցավ։ Գարիկը չկա, բայց այսօր դրա համար հարգելի պատճառ կա։ Մեր Գարիկը հենց հիմա հայր է դառնում։ Շնորհավորում ենք Խարլամովների ընտանիքին»։

Զույգը դստերն անվանել է Ալիսա: Խարլամովն ու Կովալչուկն ամուսնացել են 2024 թվականին: