Երգչուհի Նաստյա Կամենսկու և Պոտապի հարսանյաց արարողությունից հետո, երկրպագուները շտապում են իմանալ՝ երբ է սիրահար զույգի ընտանիքը համալրվելու փոքրիկ երեխայով: Վերջին ժամանակներում Նաստյան իր ինստագրամյան էջում հրապարակում է լուսանկարներ, որտեղ փորձում է թաքցնել փորիկը: Լրագրողների այն հարցին, թե երգչուհին երբ է պատրաստվում մայրիկ դառնալ, Կամենսկին պատասխանել է. «Հույս ունեմ շուտ կդառնամ, մեր ծրագրերում առաջին կետը վերաբերում է երեխա ունենալուն: Բայց այդ ուրախալի լուրով երկրպագուներիս հետ միանգամից չեմ կիսվելու․ դա վատ նշան է: Կիմանաք, որ փոքրիկ եմ ունեցել, ծննդաբերությունից հետո»:
Այս պատասխանով գեղեցկուհին ոչ ժխտում է, ոչ էլ հաստատում է իր հղիության մասին վարկածը: Միգուցե Նաստյան պարզապես գիրացել է: