Կյանքից հեռացել է դիզայներ Բոբ Մաքին (լուսանկարներ)

Ամերիկացի հագուստի դիզայներ Բոբ Մաքին մահացել է 87 տարեկանում, հայտնել են Instagram-ի նրա էջում։ Գրում է Tert.am-ը:

«Ծանր սրտով հայտնում ենք, որ պարոն Բոբ Մաքին այսօր մահացել է։ Նա ապրել է իր բոլոր 87 տարիները լիարժեք կյանքով՝ իրականացնելով հագուստի դիզայներ դառնալու երազանքը․ դա այն ամենն է, ինչով նա երբևէ ցանկացել է զբաղվել։ Նրա հանճարն ու ակնառու աշխատանքները հավերժ կապրեն՝ շարունակելով գեղեցկություն բերել այս աշխարհ»,- ասված է հրապարակման մեջ։

Մաքին ծնվել է Հարավային Կալիֆոռնիայում և իր կարիերան սկսել 1961 թվականին։ Նա ստացել է 9 «Էմմի» մրցանակ, երեք անգամ հավակնել «Օսկարի», իսկ 2019 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ՝ The Cher Show մյուզիքլի վրա կատարած աշխատանքի համար։

Արտիստների թվում, որոնց համար դիզայները հագուստներ է ստեղծել, եղել են՝ Ջոան Ռիվերսը, Շերը, ՌուՊոլը, Բարբարա Իդենը, Բեթ Միդլերը, Դայանա Ռոսը, Ջուդի Գառլենդը, Լայզա Մինելին, Տինա Թըրները, Քերոլ Բերնետը, Միտցի Գեյնորը, Ուիթնի Հյուսթոնը և այլք: